ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բառիմաստ

33.Մի բառով գրի´ր:

ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում  է որևէ բան: Դա նաև բեմն է  բաժանում հանդիսասրահից:

բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:

դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

34.Գրավոր պատմի՛ր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում:

Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա:

35.Ի՞նչ  է  նշանակում՝

հեռախոս, դպրոցական, ձայնագրիչ, ականջ, աղմուկ:

36.Տրված հնչյունախմբերը համեմատի՛ր և պարզի´ր, թե ո՞րն է դրանց տարբերությունը:

Ա. Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ: այստեղ սովորական բառեր են։

Բ. Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ: Իսկ այստեղ այդ նույն բառերն են,բայց նրանց տառերը խառնել են և տեղափոխել։

37.Քո կարծիքով տրված  հնչյունախմբերից որո՞նք են բառեր (արտագրի´ր կամ ընդգծի´ր): Պատասխանդ պատճառաբանի´ր:

Բարդի, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել:

38.Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը:

39.Բացատրի´ր, թե  գլուխ  բառը ամեն մի նախադասության մեջ  ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար,  կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության  մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել:

Արջը գլուխը բարձրացրեց: առջը իր գլուխը բարձրացրեք

Սարի  գլխին ինչ-որ բան է փայլում: սարի գագաթին

 Այս մարդը  գլուխ չունի: փոխաբերական իմաստով ուղեղ չունի

Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր: գրքի առաջին մասը

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին: իսկ ո՞վ է ձեր գլխավորը

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին: պահարանի վերևում

Գերանի գլխից բռնի՛ր: գերանի վերևից

40.Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:

Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը: ծաղիկը

Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված: հարսն ու փեսաին

Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները: երեխաները

Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու:  

Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն:

41.Նախորդ վարժություններում գործածված գլուխ, ծաղիկ բառերն ինչո՞վ  են նմանվում:

Բացատրի՛ր «բազմիմաստ» բառը:

42.Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

43.Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

44.Ընդգծված բառը փոխարինի´ր տրվածներից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:

Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:

Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում:

Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը:

Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի: 

Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:

Անախորժ պատմաթյան մեջ ընկանք:

Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ օր բացվեց:

 45.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների շրջանը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահպանել հուրը, ինչպե՞ս գազաններին յուրային դարձնել, քարից ու ոսկորներից զանազան գործիքներ պատրաստել, և վերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ:

46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ  մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:

Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:

Բ. Փնտրել, որոնել, ման գալ:

Գ. Մտածել, խորհել, միտք անել:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով … են, բայց ձևով՝ … . այդ բառերը կարելի է անվանել…:

47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր-կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել,կուտակել , կոտրատել:

48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմնման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

49.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր  տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս, գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց հետևից  և գտել են նրանց բնակարանը, որ քարանձավ  է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրի կենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:

50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշննրով:

Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Աստվածաշնչում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են այնքան բարձր աշտարակ կառուցել, որ կատարը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս մեկմեկու խոսքը չեն ընկալում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդները սփռվում են  աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն, աղմուկ, անկարգություն:

51.Նախադասության բառերից մեկը փոխիր՝ առանց միտքը փոխելու:

Օրինակ՝

Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: – 1. Քոթոթը քարայրից դուրս եկավ ա շշմած կանգ առավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից) դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 3.Արջուկը քարայրից  ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ: 4.Արջուկը քարայրից դուրս եկավ և  շշմած կանգ առավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շփոթված (զարմացած) կանգ առավ: 6.Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգնեց:

Դարբնի աղջիկն առավոտից  մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:

Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
 Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:

Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:

Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:
 Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:

 52. Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):  

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգով, սապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում՛ են գլուխները: Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

53.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ դիտիր , որ շուտ լավանա:

Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր  ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր – ցածր,

 տալ – վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. … կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը … է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե …, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, … ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, … աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, … ճանապարհը չի իմանա:

Թացն էլ …. հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ  …:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ …:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի …:

60. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:

Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք  միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ … տեղում  մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են … տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ…:

61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք …. անգամ քաղաք մտնել: …. միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն – մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ  հնչողություն ունեցող, բայց  իմաստով  տարբեր բառերին:

67.Հոտ, արի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:

Մարտ – մարտ, սեր – սեր, հոր – հոր, հոտ – հոտ, անտառ – անտառ, արի – արի, կար – կար:

69. Ընդգծված բառերի  և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

70. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը  նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ:  (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր:  (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

71. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:

Որջից  դուրս եկողը ձագ էր:

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում:

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:

Երկնքում նորից թռչուններ երևացին:

Վանդակի թռչունն էր դուրս եկել:

Հատիկը հավաքողները մրջյուններ են:

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր:

Գոռացողը պահակն էր:

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք:

72.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը …. (քամին էր, քամիներ):
Այդ օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:
Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկները միանգամից (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

73. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:

Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս:

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն  ի՞նչ է անելու:

Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզբիզ էին կանգնել:

Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:

74.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված»,«փոխված»:

75. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:

Օրինակ՝

ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից  ազատվել:

Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը կորցնել, արևը խավարել, հալից ընկնել, սիրտը          վկայել, երես ղարձնել, սիրտ անել, բկին չոքել:

76. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ  պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված  են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր

ա) ուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք:

Օրինակ՝

1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:

2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:

Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:
Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:
Հականիշ են իմաստով հակառակ բառերը:
Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:                                                                                                    Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *