Բարև ձեզ ես պատմելուեմ Արաքս գետի մասին Արաքս գետ Ունի 1072 կմ երկարությու, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը)Արաքսի գետահովտում իր ժամանակ եղել է մոտ 1000 քաղաք և գյուղ ։Այսքանին ավարտումեմ։

Նորագույն պատմության մեջ Արաքսը արժևորվեց որպես աշխարհաքաղաքական սահման։ Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի՝ գետն ընտրվեց որպես սահման Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև։ Խորհրդային Միությունը և Իրանը հետագայում համատեղ պատվար կառուցեցին Արաքսի վրա՝ Փոլդաշտի տարածքում։

ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բառիմաստ

33.Մի բառով գրի´ր:

ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում  է որևէ բան: Դա նաև բեմն է  բաժանում հանդիսասրահից:

բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:

դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

34.Գրավոր պատմի՛ր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում:

Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա:

35.Ի՞նչ  է  նշանակում՝

հեռախոս, դպրոցական, ձայնագրիչ, ականջ, աղմուկ:

36.Տրված հնչյունախմբերը համեմատի՛ր և պարզի´ր, թե ո՞րն է դրանց տարբերությունը:

Ա. Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ: այստեղ սովորական բառեր են։

Բ. Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ: Իսկ այստեղ այդ նույն բառերն են,բայց նրանց տառերը խառնել են և տեղափոխել։

37.Քո կարծիքով տրված  հնչյունախմբերից որո՞նք են բառեր (արտագրի´ր կամ ընդգծի´ր): Պատասխանդ պատճառաբանի´ր:

Բարդի, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել:

38.Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը:

39.Բացատրի´ր, թե  գլուխ  բառը ամեն մի նախադասության մեջ  ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար,  կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության  մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել:

Արջը գլուխը բարձրացրեց: առջը իր գլուխը բարձրացրեք

Սարի  գլխին ինչ-որ բան է փայլում: սարի գագաթին

 Այս մարդը  գլուխ չունի: փոխաբերական իմաստով ուղեղ չունի

Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր: գրքի առաջին մասը

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին: իսկ ո՞վ է ձեր գլխավորը

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին: պահարանի վերևում

Գերանի գլխից բռնի՛ր: գերանի վերևից

40.Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:

Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը: ծաղիկը

Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված: հարսն ու փեսաին

Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները: երեխաները

Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու:  

Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն:

41.Նախորդ վարժություններում գործածված գլուխ, ծաղիկ բառերն ինչո՞վ  են նմանվում:

Բացատրի՛ր «բազմիմաստ» բառը:

42.Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

43.Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

44.Ընդգծված բառը փոխարինի´ր տրվածներից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:

Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:

Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում:

Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը:

Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի: 

Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:

Անախորժ պատմաթյան մեջ ընկանք:

Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ օր բացվեց:

 45.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների շրջանը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահպանել հուրը, ինչպե՞ս գազաններին յուրային դարձնել, քարից ու ոսկորներից զանազան գործիքներ պատրաստել, և վերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ:

46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ  մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:

Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:

Բ. Փնտրել, որոնել, ման գալ:

Գ. Մտածել, խորհել, միտք անել:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով … են, բայց ձևով՝ … . այդ բառերը կարելի է անվանել…:

47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր-կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել,կուտակել , կոտրատել:

48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմնման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

49.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր  տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս, գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց հետևից  և գտել են նրանց բնակարանը, որ քարանձավ  է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրի կենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:

50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշննրով:

Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Աստվածաշնչում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են այնքան բարձր աշտարակ կառուցել, որ կատարը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս մեկմեկու խոսքը չեն ընկալում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդները սփռվում են  աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն, աղմուկ, անկարգություն:

51.Նախադասության բառերից մեկը փոխիր՝ առանց միտքը փոխելու:

Օրինակ՝

Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: – 1. Քոթոթը քարայրից դուրս եկավ ա շշմած կանգ առավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից) դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 3.Արջուկը քարայրից  ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ: 4.Արջուկը քարայրից դուրս եկավ և  շշմած կանգ առավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շփոթված (զարմացած) կանգ առավ: 6.Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգնեց:

Դարբնի աղջիկն առավոտից  մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:

Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
 Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:

Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:

Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:
 Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:

 52. Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):  

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգով, սապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում՛ են գլուխները: Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

53.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ դիտիր , որ շուտ լավանա:

Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր  ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր – ցածր,

 տալ – վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. … կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը … է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե …, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, … ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, … աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, … ճանապարհը չի իմանա:

Թացն էլ …. հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ  …:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ …:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի …:

60. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:

Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք  միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ … տեղում  մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են … տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ…:

61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք …. անգամ քաղաք մտնել: …. միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն – մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ  հնչողություն ունեցող, բայց  իմաստով  տարբեր բառերին:

67.Հոտ, արի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:

Մարտ – մարտ, սեր – սեր, հոր – հոր, հոտ – հոտ, անտառ – անտառ, արի – արի, կար – կար:

69. Ընդգծված բառերի  և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

70. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը  նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ:  (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր:  (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

71. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:

Որջից  դուրս եկողը ձագ էր:

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում:

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:

Երկնքում նորից թռչուններ երևացին:

Վանդակի թռչունն էր դուրս եկել:

Հատիկը հավաքողները մրջյուններ են:

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր:

Գոռացողը պահակն էր:

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք:

72.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը …. (քամին էր, քամիներ):
Այդ օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:
Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկները միանգամից (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

73. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:

Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս:

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն  ի՞նչ է անելու:

Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզբիզ էին կանգնել:

Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:

74.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված»,«փոխված»:

75. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:

Օրինակ՝

ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից  ազատվել:

Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը կորցնել, արևը խավարել, հալից ընկնել, սիրտը          վկայել, երես ղարձնել, սիրտ անել, բկին չոքել:

76. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ  պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված  են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր

ա) ուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք:

Օրինակ՝

1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:

2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:

Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:
Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:
Հականիշ են իմաստով հակառակ բառերը:
Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:                                                                                                    Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:

Ինքնաստուգում

  1. 1000000, 3685, 428883, 2560, 785555554  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։ 1000000,3685,2560
  2. 2052, 12557, 1470, 256403  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։2052,1470
  3. 100000000000000000, 25008, 15760, 154062  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։100000000000000000,
  4. 10006, 400005, 100, 1224,  400004  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։400005,1224
  5. 3033, 12004, 1972, 829, 1020006  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։3033,
  6. 2000924, 1004, 1051, 2000924, 5011062 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։2000924,2000924
  7. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

106‧58-106‧48=106*(106-48)=

104·25+104·35+104·40=

8. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

(250+4500):50

(490·200):70

9.Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

60‧(12+38)

10.Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

 3000018

11. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

402*1

Մայրենի

ականջ – դարձվածքներ

  1. ականջ անել
  2. ականջ կախել
  3. ականջը արնոտել
  4. ականջը լցնել
  5. ականջը խոսել
  6. ականջը ծակ
  7. ականջը ծակել
  8. ականջը ծանր
  9. ականջը կախ
  10. ականջը կախել
  11. ականջը կտրել
  12. ականջը կանչել
  13. ականջը ձայնի պահել
  14. ականջը ձենի լինել
  15. ականջը մտնել
  16. ականջը ոլորել
  17. ականջը պահել մի բանի
  18. ականջը սրել
  19. ականջը քաշ
  20. ականջը քորել
  21. ականջները մազոլ բուսնել
  22. ականջները վարձու տալ
  23. ականջի բամբակը հանել
  24. ականջի ետևը գցել
  25. ականջի ետևը տեսնել
  26. ականջի տակ մի բան անել
  27. ականջի տակը քորել
  28. ականջի տակով անցնել
  29. ականջին օղ անել
  30. ականջին գալ
  31. ականջին ընկնել
  32. ականջին հալել
  33. ականջին հասնել
  34. ականջիցը հանել բուրդը
  35. մեկ ականջից մտնել մյուսից դուրս գալ
  36. ականջ դնել
  37. ականջները լարել
  38. ականջները չորս անել
  39. չորս ականջով լսել
  40. մեկ ականջից մտնել մյուսից դուրս ելնել
  41. չորս ականջով լսել
  42. մեկ ականջից մտնել մյուսից դուրս ելնել
  43. մեկ ականջից մտնել մյուսից դուրս ելնել լսածից ոչ մի բան մտքում չպահել
  44. ականջը տնկել
  45. ականջները ցցել
  46. ականջն ընկնել
  47. ականջը գցել
  48. ականջը բուրդ խրել
  49. ականջը բամբակ խրել
  50. ականջը բուրդ ճխտել
  51. ականջը բամբակ ճխտել
  52. ականջը կտրել
  53. ականջը կանչել
  54. ականջները կախել
  55. ականջը օձ մտնել
  56. ականջը քաշել
  57. ականջներին մազոլ բուսնել
  58. ականջները փոխ տալ
  59. ականջի միսն ուտել
  60. ականջի կոնք
  61. ականջի բուրդը հանել
  62. ականջի քամակը գցել
  63. ականջի տակը գցել
  64. ականջումը հալել

Մաթեմ

  1. Կիրառելով բազմապատկման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝

,

150‧300‧20= 19400

80‧600‧500= 8200

250‧700‧40= 14.000

400‧600‧50= 3550

  1. Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը

հաշվել առավել հարմար եղանակով՝

30‧40‧5= 6000

38‧24‧50= 8200

15‧4‧500= 103.412

250‧40‧70= 90.200

20‧10‧17= 29.680

  1. Ստուգե՛ք հավասարությունը․

270‧(5 ‧6)= (270‧5) ‧6 11‧(80 ‧9)=(11‧80)‧9  ճիշտ է

(20‧18)‧4=20‧(18‧4) ճիշտ է

(800‧30)‧50=800‧(30‧50) ճիշտ է

  1. Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝

27+27+27+27+27+27+27 104+104+104+104+104+104+104 290+290+290+290+290+290+290+290+290 2388+2388+2388

Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին։

-Դե,-ասաց նա,- մենք ի՞նչ սովորեցինք։

— Որ, աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,— ասաց Հոմերը։

Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ։

— Ուրիշ ի՞նչ,— հարցրեց նա։

— Այն, որ քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։

Միսս Հիքսը Հոմերից շրջվեց և ասաց.

— Մի ուրիշը թող ասի։ Ըստ երևույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել։

— Գրքում է գրված, այդպես չէ՞,— ասաց Հոմերը,— հապա, ինչո՞ւ են գրել, պետք է որ կարևոր լինի։

— Միստր Մաքոլի, գուցե դուք ուզում եք քթերի մասին հանպատրաստից ճա՞ռ արտասանել,— ասաց միսս Հիքսը։

— Լավ,— ասաց Հոմերը,— գուցե ոչ իսկական ճառ, բայց հին պատմությունը մեզ մի բան սովորեցնում է, — դանդաղ, առանց անհրաժեշտության բառերը շեշտելով, նա շարունակեց,— մարդիկ միշտ քիթ են ունեցել. այդ ապացուցելու համար բավական է, որ դասարանում գտնվող յուրաքանչյուր ոք նայի մյուսներին,— նայեց շուրջը,— ամեն տեղ քիթ։— Նա մի պահ կանգ առավ որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի էր ասել, ապա շարունակեց,— քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է։ Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, և հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետև նրանց քթերը շատ մեծ էին և կեռ։ Կարևոր չէ, թե ո՞վ հնարեց արևի ժամացույցը, որովհետև վաղ թե ուշ որևէ մեկը հնարելու էր։ Կարևորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը։

Կակատաբան Ջոն լսում էր մեծ հետաքրքրությամբ, նույնիսկ նախանձով։ Հոմերը շարունակեց.

— Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։ Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։ Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։— Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։ Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։— Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց և որոշեց եզրափակել ճառը։— Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։ Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ։

Հին պատմության ուսուցչուհին թեև գոհ էր այս աննշան թեմայի շուրջ արտասանված երևակայությամբ հարուստ ճառից, բայց չէր կարող թույլ տալ, որ հռետորական արվեստը խանգարեր դասարանի կարգ ու կանոնը։

— Միստր Մաքոլի, դասերից հետո կմնաք դասարանում,— ասաց նա,— ինչպես նաև դուք, միստր Էքլի։ Քանի որ մենք, վճռեցինք քթերի հարցը, այժմ մեկ ուրիշը թող արտահայտվի մեր կարդացածի մասին։

Ոչ ոք չխոսեց։

— Դե՛, դե՛,— ասաց միսս Հիքսը,— մի ուրիշը թող արտահայտվի, որևէ մեկը։

Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը։

— Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ։ Այս դասարանը մեռած է, և շատ հավանաբար՝ նաև դուք։

— Ուրիշ խոսող չկա՞,— հարցրեց միսս Հիքսը։

— Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,— ասաց մի աղջիկ։

— Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,— ասաց Ջոն։

— Քիթը երբեք գլխի ետևի մասում չի լինում,– ասաց Ջոյի երկրպագուներից մեկը։

— Ուրի՞շը,— ասաց միսս Հիքսը և դառնալով մի տղայի, տվեց անունը,— Հենրի, դու ի՞նչ կասես։

— Քթի մասին ես ոչինչ չգիտեմ,— ասաց Հենրին։

Ջոն դարձավ Հենրիին։

— Ինչպե՞ս թե,— զարմացավ նա,— իսկ ո՞վ էր Մովսեսը։

— Մովսեսը Աստվածաշնչում էր,— ասաց Հենրին։

— Նա քիթ ունե՞ր,— հարցրեց Ջոն։

— Իհարկե, ուներ,— պատասխանեց Հենրին։

— Շատ լավ, ուրեմն ինչո՞ւ չես ասում. «Մովսեսը մի քիթ ուներ, այ, այսպիսի մի ահագին քիթ»,— ասաց Ջոն,— սա հին պատմության դաս է. ինչո՞ւ չես փորձում մի որևէ բան սովորել։ Մովսես— քթի դեզ, հնություն— պատմություն։ Հասկացա՞ր։

Հենրին փորձեց հասկանալ։

— Մովսես, քթի դեզ,— ասաց նա,— ոչ, սպասիր, Մովսեսի քիթը մեծ քիթ էր։

— Է՜,— ասաց Ջոն,— դու երբեք ոչինչ չես սովորի։ Դու պիտի մեռնես անկելանոցում։ Մովսեսը մի մեծ քիթ ուներ, մի ահագին քիթ, շատ քթերի պես։ Հենրի, այդ շատ պարզ բանը պետք է հասկանաս։ Այժմ մտածիր այդ մասին։

— Բավական է, թողեք այդ,— ասաց միսս Հիքսը,— ուրի՞շ։

 Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։

— Միսս Հիքս,— ասաց Հոմերը,— դուք պետք է թույլ տաք ինձ մասնակցել երկու հարյուր քսան յարդ արգելավազքին։

— Ինձ որևէ վազքի մրցում չի հետաքրքրում,— ասաց միսս Հիքսը,— ուրիշ խոսող չկա՞։

— Բայց, միսս Հիքս,— ասաց Հոմերը,— մի՞թե ես այս քնած դասարանին ձեր փոխարեն կյանք չներշնչեցի։ Մի՞թե ես նրանց չստիպեցի, որ խոսեն քթի մասին։

— Դա նյութից դուրս է,— ասաց հին պատմության դասատուն։— Ուրի՞շ։

Բայց արդեն ուշ էր։ Զանգը հնչեց։ Բոլորը վեր կացան և ուղղվեցին դեպի մարզադաշտ, բացի Հոմեր Մաքոլիից և Հյուբերդ Էքլի Երրորդից։

Հատվածը  Վ․ Սարոյանի <<Մարդկային կատակերգություն>> վեպից է։

Առաջադրանքներ

1․ Փորձիր բացատրել ընդգծված մտքերը։ Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։ Սա նշանակում է, որ  ձեռքերով կարելի է արագ գործ անել, բայց մարդիկ խառնվում են ուրիշների գործերին։

Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։

Սա նշանակում է, որ կան մարդիկ, ովքեր  խելացի չեն և չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել։

2. Տեքստից առանձնացրո՛ւ ամենազվարճալի մտքերը։  Քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է։ Քիթը երբեք գլխի ետևի մասում չի լինում։

3. Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։

Այս հատվածն ինձ դուր եկավ, քանի որ ես հասկացա, որ մարդը չպետք է իր քիթը բարձր պահի, այլ պետք է համեստ լինի։

4. Ինչի՞ համար է քիթը։ Մի բան էլ դու ավելացրու կամ էլ նմանատիպ մի ճառ հորինի՛ր։ Քիթը շնչելու համար է, Աստված մեզ ստեղծել է քթերով,և մենք չենք կարող մեզ պատկերացնել առանց քթերի։

5. Ո՞րն է մարդկային դեմքի ամենածիծաղելի մասը։ Ինչո՞ւ։

Քիթը, քանի որ Հայաստանում շատ մարդիկ ունեն մեծ և ծուռ քիթ։

6. Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր միսս Հիքսին։

Միս Հիքսը հատաքրքրասեր և կատակասեր էր։ Նա փորձում էր բոլոր երեխաների երևակայությունը զարգացնել։ Նա հետաքրքրի հարցեր էր տալիս երեխաներին։

7. Դարձվածքների բառարանից քթի մասին դարձվածքներ դուրս գրիր։

Քթից այն կողմ չտեսնել- հեռուն չտեսնել

Քթով-մռթով խոսել- մունաթով խոսել

Քթից բերել-հարամ անել

Քիթը հոտ առնել-նախապես զգալ

Քիթը մտնել-գործերի մեջ խառնվել

Քիթը բարձր-գոռոզ

Քիթը կախ- տխուր

Քթի մազ- բծախնդիր

Քիթ սրփելու ժամանակ չունենալ- շատ զբաղված լինել

Քիթը քարին առնել- դժվարության հանդիպել

Քիթը բարձրացնել- արհամարհել

Տիզերքի մասին ու փաստեր

Գիտության մեջ տարբերակվում են «տեսանելի տիեզերք» և «տեսական տիեզերք» հասկացությունները։ Քանի որ լույսի արագությունը սահմանափակ է, մեզ հասանելի են տիեզերքի միայն մեկ հատվածից եկող լուսային ճառագայթները։ Ըստ որում՝ տիեզերքի որքան ավելի հեռավոր հատվածներ ենք դիտարկում, այնքան ավելի հեռավոր անցյալից է պատկերը (լուսային ճառագայթը ավելի երկար ժամանակում է հասել մեզ մոտ)։ Ներկա տվյալներով՝ տեսանելի տիեզերքի տրամագիծը կազմում է մոտավորապես 93 միլիարդ լուսային տարի։

1✫ Արևը մեր Երկիր մոլորակից մեծ է 300 000 անգամ: 
2✫ Որպեսզի լույսը արևից հասնի մեր մոլորակին, անհրաժեշտ է 8,3 րոպե, այսինքն, եթե անգամ մի օր արևը մարի, մենք դա անմիջապես չենք իմանա: 
3✫ Արեգակնային համակարգը մոտավորապես 4,6 միլիարդ տարեկան է, և ըստ գիտնականների հաշվարկների՝ այն կգոյատևի ևս մոտ 5 միլիարդ տարի: 
4✫ Մերկուրին և Վեներան ունիկալ մոլորակներ են, քանի որ չունեն որևէ արբանյակ: 
5✫ Մերկուրիի մեկ օրը հավասար է մեր 58 օրվան, սակայն միևնույն ժամանակ Մերկուրիի մեկ տարին մեր 88 օրն է: Գիտե՞ք ինչու, քանի որ Մերկուրին շատ դանդաղ է պտտվում իր առանցքի շուրջ, բայց բավականին արագ է պտտվում արեգակի շուրջ: 
6✫ Վեներան միակ մոլորակն է, որը արեգակնային համակարգի մյուս մոլորակների համեմատ հակառակ ուղղությամբ է պտտվում: 
7✫ Ինչպես որ Լուսնի վրա մինչ օրս մնացել է առաջին անգամ Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացի՝ Նիլ Արմսթրոնգի ոտնահետքը, այնպես էլ ցանկացած հետք այնտեղ մնում է ընդմիշտ, քանի որ Լուսնի վրա քամի չկա: Իհարկե տեսականորեն հետքերի վրա կարող են ազդել երկնաքարերի անձրևը կամ ցանկացած պայթյուն: 
8✫ Լուսինը մեր մոլորակից հեռանում է տարեկան 4սմ-ով: 
9✫ Եթե մեքենան ընթանա 121կմ/ժ արագությամբ, ապա նրանից կպահանջվի 258 օր Սատուրնի օղակներից մեկն ամբողջությամբ անցնելու համար: 
10✫ 2006 թվականին նախկինում մոլորակ համարվող Պլուտոնը պաշտոնապես հռչակվեց գաճաճ մոլորակ: Այժմ գաճաճ մոլորակների թիվը 5-ն է: 
11✫ «Toy story» մուլտֆիլմի հերոս Buzz Lightyear-ի խաղալիքը իրականում տիեզերքում անց է կացրել 15 ամիս՝ վերադառնալով Երկիր 2009 թվականի սեպտեմբերի 11-ին: 
12✫ Իրականում մեր մոլորակը տիեզերքից տեսել է ընդամենը 24 մարդ, սակայն շնորհիվ Google Earth նախագծի՝ այս տեսարանը բեռնել ու տեսել է կես միլիարդից ավելի մարդ ամբողջ աշխարհից: 
13✫ Եթե մենք փորձենք գոռալ տիեզերքում, ոչ ոք մեզ չի լսի, քանի որ այնտեղ մթնոլորտ չկա, հետևաբար  ձայնը չի տարածվի: 
14✫ Ձգողականության ուժի բացակայության հետևանքով տիեզերագնացի հասակը տիեզերքում կարող է ավելանալ մինչև 5սմ-ով: 
15✫ Եթե գումարենք բոլոր մարդկանց՝ տիեզերքում անցկացրած ժամանակը, կստացվի 30 400 օր կամ 83 տարի: 
16✫ Տիեզերքում կա մոտ 200 000 000 000 000 000 000 000 000 000 աստղ:
17✫ Տիեզերքում ձգողականության ուժի բացակայության հետևանքով սովորական գրիչները չեն գրում, ուստի տիեզերագնացներն օգտագործում են մատիտներ: 
18✫ Երկիր մոլորակի և արևի միջև հեռավորությունը 149 597 870 կմ է: 
19✫ Չնայած Մերկուրին արևին ամենամոտ մոլորակն է, սակայն ամենատաքը Վեներան է, քանի որ վերջինիս մթնոլորտը հարուստ է բարձր խտությամբ ածխաթթու գազերով, և մոլորակի վրա առաջանում է ջերմոցային էֆեկտ: 
20✫ Լուսինը մոտ 4,5 միլիարդ տարեկան է, և Լուսնի ծավալը Երկիր մոլորակի ծավալից փոքր է 80 անգամ: 

Ես Ալեն Պողոսյան եմ։Ես այսօր կպատմեմ թե ինչ եմ սովորել այս տարվա ընթացքում և թե ինչ նածագծերի եմ մասնաոքցել։ Մասնակցել եմ պատմության վերակառուցման ձմեռային ճամբարին։

իմ ամենա արկածային ճամփորթությունը Երեբունի թանգարան ինձ ամենինչ դուր եկավ ամենինչ բացի 261-հատ աստիճան բարցրանալուց ։